տուն Լուրեր Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

150
0

AlqyIlepanYO14MqAZ76e7jue2

Այսօր Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի ընտրություններ։ 8:00-ին բացվել են հանրապետության բոլոր 2009 ընտրական տեղամասերը և տրվել է քվեարկության մեկնարկը։

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն: «ԵԼՔ» դաշինքը՝  «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ», «Ծառուկյան» դաշինքը՝ «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է», «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք. «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն», Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ «Անվտանգություն և առաջընթաց», Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝  «Նոր սկիզբ, արդար Հայաստան», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ «Մենք կարող ենք», «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ «Քվեարկի՛ր հանուն փոփոխության, քվեարկի՛ր հանուն վերածննդի», Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսներով: