տուն Լուրեր Հայաստանն ունի 5,9 մլրդ դոլար պետական պարտք

Հայաստանն ունի 5,9 մլրդ դոլար պետական պարտք

130
0

pox1

2016թ-ին արատքին պարտքը կազմել է 4,3 մլրդ դոլար, ներքին պարտքը` 1,137մլրդ դոլար, երաշխիքներով տրված վարկերը, տրված հիմնականում կենտրոնական բանկին, կազմել է 146 մլն դոլար: Այս մասին,  Ազգային ժողովում 2016 թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկմանը նշեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով՝ ընդհանուր պետական պարտքը կազմել է 5,9 մլրդ դոլար, որից Կառավարության պարտքը 5,4 մլրդ, ԿԲ-ի պարտքը՝ 505 մլն դոլար է:

Արամյանն ասաց,   թե 2014թ. անվանական պարտքը չէր աճել, դեռ մի բան էլ նվազել էր, մինչդեռ 2015-16-ին զգալի աճ է գրանցվել: Արտաքին պարտքը մեկ տարում 910 մլն դոլար է կազմել, որն, ի դեպ, նա մատնանշեց, թե այդքան էլ տրանսֆերտների կրճատումն է եղել: Արամյանն ասաց, որ եթե պարտք չվերցնեին, ոչ միայն ավելի ցածր տնտեսական աճ էր լինելու, այլ նաև ճնշումներ արտարժույթի շուկայում: Ֆինանսների նախարարը նաև նշեց, թե պարտք վերցնելիս մի փոքր շեշտը դրվել է ներքին պարտքին, քանի որ, ըստ նրա, պարտքի ճգնաժամերը գալիս են արտաքին պարտքից:

«Երկու ցուցանիշն էլ շատ կարևոր է, և պարտքի մասին խոսելիս չպետք է միայն վերցնել պարտքի ցուցանիշը, պետք է նայել արտաքին պարտք –ՀՆԱ հարաբերությունը: Պարտքի ճգնաժամերը գալիս են արտաքին պարտքից, ոչ թե ներքին, մենք իհարկե ունեցել ենք պարտքի աճ, բայց համեմատաբար նորմալ տնտեսություն ենք ունեցել,ի տարբերություն ԵՏԱՄ երկների հիմնական մասին, որտեղ անկում է եղել»,-ասաց նա, հավելելով, թե ըստ այդմ էլ՝ նվազ պարտքի բեռ ունեցող երկրների սահմանագծից ներքև ենք: «Դեռևս չենք էլ մտել միջին պարտք ունեցող երկների մեջ, ինչը վճարողունակության կարողության սահմանում է»,-ասաց նա: Արտաքին պետական պարտքի լիկվիդայնության տեսակետից, այսինքն՝ սպասարկելու հնարավորությունը, ֆինանսական հոսքերը, ներդրումներ և արտահանումները, կարողությունը, թե ինչքանով ես կարող գեներցնել արտարժույթը և այդ մասով ՀՀ-ն նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շաքրում է: Վարդան Արամյանը նշեց, թե պետք է ուշադրություն դարձնել, որ երբ ՌԴ-ից միանգամից 500 մլն պարտք վերցրեցինք 2009թ-ին , դեռևս արտհանումը այնքան էլ լավ վիճակում չէր և դրա համար էլ բարձր «սկաչոկ են» ունեցել:

Ֆինանսների նախարարը նաեւ նշեց, թե պարտքի 61%-ն արտոնյալ է: Իսկ արտաքին պարտքի սպասարկում և բյուջեի եկամուտների մասով ևս, ըստ նրա, սահմանագծից ներքև ենք: «Սա չի նշանակում, որ մենք ապագայի նկատմամբ կունենանք նման քաղաքական քննարկումներ, պետք է այն ժամանակ, երբ որ արև է, պետք է մեր տանիքը վերանորոգել, և պետք է մտածենք որն է խելամիտ միջնաժամկետ քաղաքականությունը, որ ուժեղացնենք մեր բուֆերները, կարողութունները»,-եզրափակեց նա: