տուն Լուրեր Հայաստանն ու Ադրբեջանը այլընտրանք չեն դարձել ռուս զբոսաշրջիկների համար

Հայաստանն ու Ադրբեջանը այլընտրանք չեն դարձել ռուս զբոսաշրջիկների համար

111
0

Ռուսաստանից Վրաստան թռիչքների կասեցումից, ինչպես նաև տուրիստական փաթեթների վաճառքը դադարեցնելուց հետո՝ դեպի Վրաստան տոմսերի գինն աճել է մոտ 13 տոկոսով: Այդ մասին «Интерфакс»-ի փոխանցմամբ լրագրողներին հայտնել է «Biletix» ագրեգատորի գլխավոր տնօրեն Իգոր Կոնստանտինովը:

«Aviasales»-ի PR տնօրեն Յանիս Դզենիսն իր հերթին նշել է, որ սպասարկման մասնագետները չեն նկատում այլ երկրների տարածքով դեպի Վրաստան տոմսերի ամրագրումների ավելացում:

Դզենիսն ավելացրել է՝ «Aviasales»-ի փորձագետները կանխատեսում էին, որ զբոսաշրջիկները Վրաստանի փոխարեն կընտրեն Ադրբեջանի և Հայաստանի ուղղությունները:

«Մենք սպասում էինք, որ ռուսները կնախընտրեն Ադրբեջանն ու Հայաստանը, սակայն մինչ օրս զբոսաշրջիկները չեն օգտագործել այդ երկրները՝ որպես հանգստի այլընտրանքային տարբերակ», — ասել է նա: