տուն Լուրեր Հայաստանն իր քաղաքական դաշտը հանձնեց Ռուսաստանին՝ անդամագրվելով ԵՏՄ-ին. Ռուբեն Մեհրաբյան

Հայաստանն իր քաղաքական դաշտը հանձնեց Ռուսաստանին՝ անդամագրվելով ԵՏՄ-ին. Ռուբեն Մեհրաբյան

132
0

Ruben-Mehrabyan_3

Եռյակի հանրահավաքը հիմա այնքան անհետաքրքիր թեմա է, որ անիմաստ է անգամ մանրամասները քննարկել՝ araratnews-ի  հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: «Մարդիկ արդեն ունեն ամբողջական պատկեր՝ կապված եռյակի գործունեության հետ: Ես Հայաստանում ոչ միայն իշխանություն  չեմ տեսնում, այլև՝ ընդդիմութուն»:

Թե ինչո՞ւ «Ժառանգություն» կուսակցության ոչ մի անդամ ելույթ չունեցավ հանրահավաքի ժամանակ, և Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը չմասնակցեցին երթին՝ Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Եթե երթը կազմակերպողները այդ երթին չեն մասնակցում, ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Պարզ է, մյուսներն էլ կհրաժարվեն ելույթ ունենալ այդ հանրահավաքին: Այսպիսի հանրահավաքները արվում են մի քանի պատճառներով՝ նախ ժողովրդի ուշադրությունը շեղելու, ապա իրենց մասին հիշեցնելու համար»:

Փորձագետն ադրադարձավ նաև ԲՀԿ-ի պահվածքին ու գործունեությանը՝ նշելով. «ԲՀԿ-ն  ոչ միայն իշխանության մեջ է, այլև իշխանական համակարգի անբաժանելի մաս»:

Ռուբեն Մեհրաբյանն անդրադարձել է  նաև ԵՏՄ-ի քվեարկությանը. «Չի կարող ոչ անկախ երկիրն ունենալ քաղաքականություն, իշխանություն: Հայաստանն իր քաղաքական դաշտը հանձնեց Ռուսաստանին՝ անդամագրվելով ԵՏՄ-ին: Էլ ի՞նչ ընդդիմություն կամ էլ իշխանություն պետք է ունենա Հայաստանը: Նախագահ կարելի է արդեն համարել Պուտինին, և ավելին ասեմ՝ միակ քաղաքական ուժն է նա լինելու Հայաստանում»: