տուն Լուրեր Հայաստանն առաջ է անցել Ադրբեջանից. The Human Freedom Index

Հայաստանն առաջ է անցել Ադրբեջանից. The Human Freedom Index

135
0

ԱՄՆ-ի Կատոնի հետազոտությունների համալսարանը հրապարակել է աշխարհում մարդկային ազատության վարկանիշի վերաբերյալ երրորդ ամենամյա զեկույցը, որտեղ Հայաստանը 159 երկրների շարքում զբաղեցրել է 54-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Ադրբեջանից:

Ռուսաստանը հայտնվել է 126-րդ հորիզոնականում, Ադրբեջանը՝ 128-րդում, իսկ Թուրքիան գտնվում է 84-րդ տեղում: Հարևան Վրաստանը 40-րդում է:

Վարկանիշը հիմնված է 12 բաժիններում ներառված 76 ցուցանիշների վրա` օրենքի գերակայություն, անվտանգություն, տեղաշարժվելու ազատություն, հավատք, հավաքների ազատություն, քաղաքացիական հասարակություն, կարծիքների արտահայտում, ինչպես նաեւ իրավական համակարգ և սեփականության իրավունք, առեւտրի ազատություն միջազգային մակարդակով, վարկային կարգավորում, աշխատանք և բիզնես: