USA Today-ը ներկայացրել է աշխարհի՝ ամենաշատ աղբ առաջացնող երկրների ցանկը:
Համաշխարհային բանկը նկատել է, որ աշխարհի բնակչության թվի աճի և քաղաքային տարածքների շատացման արդյունքում Երկիր մոլորակն օրեցօր ավելի կեղտոտ վայր է դառնում: Ամենաշատ աղբ առաջացնող ոլորտներն են՝ շինարարությունը, արտադրությունը և տնտեսությունը:
Ամենաշատ աղբ առաջացնող երկրների ցանկը կազմելու համար 24/7 Tempo-ն օգտվել է Համաշխարհային բանկի տվյալների բազայից, որը վերջին անգամ թարմացվել է 2018 թ. սեպտեմբերին: Ցանկում Հայաստանը զբաղեցնում է գլխավոր տասնյակի 6-րդ հորիզոնականը: Մեր երկրում յուրաքանչյուր քաղաքացու տարեկան բաժին է հասնում 16,3 տոննա թափոն, մինչդեռ Հայաստանում 2017-ին ընդհանուր առմամբ հաշվվել է ավելի քան 47 մլն տոննա թափոն: Այս ցուցանիշից միայն 47,3մլն տոննան արտադրական թափոնն է կազմում: Նշվում է, որ աղբը Հայաստանում կուտակվում է դրա համար ոչ սահմանված բաց վայրերում, որտեղից էլ մեթան գազերի տեսքով թունանյութեր են խառնվում օդին:
Ամենաշատ աղբ ստեղծող երկրների տասնյակը հետևյալն է՝
10. Սերբիա
9. Ուկրաինա
8. Լյուքսեմբուրգ
7. Շվեդիա
6. Հայաստան
5. Ֆինլանդիա
4. Էստոնիա
3. ԱՄՆ
2. Բուլղարիա
1. Կանադա