Հայաստանն այսօր ազատության և ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում, ոչ թե ԱՄՆ-ն ու Եվրոպան: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում ասաց կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Արարատ Միրզոյանի խոսքով՝ պատերազմ են հայտարարել Հայաստանի հեռանկարին: «Մենք պարտվելու իրավունք չունենք: Այս պատերազմում մենք պարտվելու իրավունք չունենք, քանի դեռ մենք ունենք ՀՀ քաղաքացիների աջակցությունը»,- մանրամասնեց ԱԺ նախագահը: