տուն Լուրեր Հայաստանից ՀԱՊԿ-ն որևէ դիմում չի ստացել. Սիդորով

Հայաստանից ՀԱՊԿ-ն որևէ դիմում չի ստացել. Սիդորով

92
0

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ  Անատոլի Սիդորովը նշեց, որ Հայաստանի կողմից որևէ դիմում չի ստացվել հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է  «Արմենպրես»–ը:

Լրագրողների այն հարցին,  թե արդյոք ՀԱՊԿ-ը չի՞ պատրաստվում ինչ-որ կերպ արձագանքել հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը, Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ժամանակ Սիդորովը պատասխանել է, որ այսօրվա դրությամբ  հակամարտության կողմերը իրենք զբաղվում են իրավիճակով, և Հայաստանից ՀԱՊԿ-ին որևէ դիմում չի ստացվել այդ կապակցությամբ: Կարծում եմ, որ տեղում հակամարտող կողմերը հարցը կլուծեն` առանց ՀԱՊԿ-ի ուժի կիրառման: