տուն Լուրեր Հայաստանի խորհրդարանում կլինեն քուրդ, ասորի, եզդի և ռուս պատգամավորներ. Dogan Haber

Հայաստանի խորհրդարանում կլինեն քուրդ, ասորի, եզդի և ռուս պատգամավորներ. Dogan Haber

92
0

951575_thumb_thumb

Թուրքական ընդդիմադիր առաջատար լրատվամիջոցներից Dogan haber գործակալությունը անդրադարձել է ՀՀ խորհրդարանական ընտրություններին:

Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ ՀՀ ապագա 101 մանդատանոց խորհրդարանում մեկական տեղեր են հատկացվելու ազգային փոքրամասնություններից եզդիներին, ռուսներին, ասորիներին և քրդերին:

Շեշտվում է Հայաստանի անցումը պետական կառավարման նախագահական համակարգից դեպի խորհրդարանական համակարգ:

Նշվում է նաև մասնակից կուսակցությունների համար 5, իսկ դաշինքների համար 7 տոկոսանոց շեմի հաղթահարման անհրաժեշտության մասին:

Աղբյուր` Ermenihaber.am