Թայվանում ավարտվեցին ամառային 29-րդ համաշխարհային ուսանողական խաղերը։ Հայաստանը ներկայացնող 16 մարզիկ 7 մարզաձևում նվաճեց երեք ոսկե, մեկ արծաթե ու երկու բրոնզե մեդալ։ Վերջին հաջողությունը գրանցեց Կարապետ Թեւոսյանը: Մեր ներկայացուցիչը ուշուի սանդա մրցաձևի 70 կիլոգրամ քաշային կարգում կանգնեց պատվո հարթակի երրորդ աստիճանին: Համաշխարհային Ունիվերսիադայայի պատմության ընթացքում Հայաստանը պատմության ﬔջ առաջին անգամ նվաճեց երեք ոսկե մեդալ, իսկ սպորտային մարﬓամարզությունում ոսկե մեդալ նվաճած Արթուր Թովմասյանի շնորհիվ նաեւ առաջին անգամ ունեցանք կրկնակի չեմպիոն: Ոսկե մեդալ նվաճեցին նաև Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, Անդրանիկ Կարապետյանը դարձավ փոխչեմպիոն, բրոնզե մեդալները Հայաստան բերեցին թաեքվանդոյիստ Սերգեյ Վարդազարյանը և ուշուիստ Կարապետ Թևոսյանը: