տուն Լուրեր Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհանդիպեն հոկտեմբերի 27-ին

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհանդիպեն հոկտեմբերի 27-ին

121
0

Sargsyan-Aliev-e1401131229796
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Ֆրանսիայի իր պաշտոնակցի նախաձեռնությամբ կհանդիպեն հոկտեմբերի 27-ին՝ Փարիզի Ելիսեյան պալատում: Այդ մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումը նպատակ ունի ԼՂ շփման գծում երկու ամիս առաջ գրանցված լարվածությունոց հետո նպաստել կողմերի միջև երկխոսության ծավալմանը: Նշվում է, որ բացի եռակողմ հանդիպումից Ալիևն ու Սարգսյանն առանձնազրույց կունենան Ֆրանսու Օլանդի հետ:

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդիոն(Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հետ:

Ելիսեյան պալատի ղեկավարը նախագահների պատվին ճաշ կկազմակերպի, որի ընթացքում տեղի կունենա մտքերի փոխանակում՝ տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ: