տուն Լուրեր Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացմանը կուղղվի 40 մլն դոլար վարկ

Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացմանը կուղղվի 40 մլն դոլար վարկ

78
0

timthumb (5)«Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից Հայաստանին տրամադրվել է 40 մլն դոլարի չափով ներդրումային վարկ: Հոկտեմբերի 16-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը համաձայնագիր են ստորագրել այդ մասին:

Ինչպես հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացումը և ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է: Ծրագրով նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաև բարձրացնել ՋՕՄ-երի տեխնիկական հագեցվածությունը և այլն:

Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաղադրիչներից, որոնք են` մեխանիկական ոռոգման համակարգերի փոխարինումը ինքնահոսով, հիմնական և միջտնտեսային ջրանցքների վերականգնումը, ՋՕՄ-երի ներտնտեսային ոռոգման համակարգերի արդիականացումը և ՋՕՄ-երի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:

Գյուղատնտեսական նպատակների համար կայուն և որակյալ ջրամատակարարման ապահովումը, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը էապես կնպաստեն երկրում գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների աճին: