Ինչպես արդեն Interfax գործակալությունը տեղեկացրել էր, Ղրիմ-Երևան ավիաուղին չի գործի։
Սիմֆերոպոլ-Երևան ավիաչվերթները կսկսվեն նոյեմբերի 16-ից «Գրոզնի-Ավիա» ավիաընկերության կողմից։
Ստացվում է, որ Հայաստանի Եվրասիական Տնտեսական Միություն մտնելու առաջին բացասական պտուղները կարելի է տեսնել: Թեև մինչ օրս բոլոր ԵՏՄ-ին կողմ արտահայտվող գործիչները պնդում էին, որ ԵՏՄ անդամությունը որևէ կերպ չի ազդելու Հայաստանի այլ լծակների վրա և այն ունենալու է միայն տնտեսական-մաքսային ֆունկցիա, փաստորեն պայթեցին: Ստացվում է, որ Հայաստանի ու Ուկրաինայի միջև ավիահարաբերությունները հաստատում է ռուսական «գուբերնիաներից» մեկի ղեկավար Ռամզան Քադիրովը:
Տեղեկացնենք, որ «Գրոզնի-Ավիա» ընկերությունը ստեղծվել է 2007 թվականին Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի կողմից։
Նման ստորացումը, կարծում ենք, մեծ ապտակ է նաև ԵՏՄ մտնող Հայաստանի իշխանությունների համար, քանի որ թեև մինչ օրս եղել են որոշակի սահմանափակումներ, սակայն ոչ այսքան ցածր էշելոնից:
«Եվրասիական տնտեսական միությունը հարվածում է Հայաստանի ինքնիշխանությանը» պնդումը դառնում է իրողություն: