տուն Լուրեր Հայաստանի նախագահների զավակները. լուսանկարներ

Հայաստանի նախագահների զավակները. լուսանկարներ

242
0

12386544_979966088742063_391096658_n

Wnews.am-ը ներկայացնում է Հայաստանի երեք նախագահների զավակներին։

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ունի մեկ որդի։ Նրա որդին՝ Դավիթ Տեր-Պետրոսյանը, մասնագիտությամբ տնտեսագետ է։

դավիթ

Դավիթն ամուսնացած է։ Նրա կին Լիլիթ Տեր-Պետրոսյանը արևելագետ է եւ  դասավանդում է ԵՊՀ-ում։ Որդիներից  ավագը՝ Լևոնը, 18 տարեկան է, միջնեկը՝ Հակոբը՝ 12 և կրտսերը՝ Լուսիան՝11 տարեկան է։

լեւոնն3torniknery-200px

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի երեք զավակ։

8ACB0238-E55E-47C1-9C1E-B8E72BE8C97E_mw1024_s_n

 

Նրա ավագ որդին Սեդրակ Քոչարյանն է։

sed

Ծնվել է 1981 թվականին հուլիսի 23-ին, ՀՀ Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ կրթության մեծ մասը ստացել է Ստեփանակերտում, իսկ ավարտական դասարանը ուսանել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: 1998-2002թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում։ Երրորդ կուրսից զուգահեռաբար աշխատել է Հայաստանի կոմերցիոն բանկերից մեկում։ Մագիստրատուրան ավարտելուց հետո` 2004թ-ին, ուսումը շարունակել է նույն ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում։ 2002-2005թթ.աշխատել է որպես դիլինգի բաժնի մասնագետ “Կոնվերսբանկ” ՓԲԸ-ում: Այնուհետ նա հրաժարվել է իրեն ընձեռված տարեկետման իրավունքից և զորակոչվել է բանակ։

2002 թվականից ի վեր զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և ներկայումս հանդիսանում է հիմնադիր, համահիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ և նախագահ մի շարք ընկերություններում, ինչպիսիք են “Փլեյ Սիթի” սպորտի և ժամանցի կենտրոնը ներկայացնող “ՖԱՍԹ ՔԱՐԹ” ՍՊԸ-ն, Հայաստանում “Տոյոտա” ընկերության պաշտոնական դիլեր “ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ” ՍՊԸ-ն, մի շարք աշխարհահռչակ հագուստի բրենդեր ներկայացնող “ԳՐԻՏՏԻ” ՍՊԸ-ն:

Ազատ ժամանակ նախընտրում է զբաղվել որսորդությամբ, դայվինգով, սնոուբորդով և լեռնադահուկային սպորտով:
Ամուսնացած է, ունի երեք դուստր: Կինը` Զարուհի Բադալյան:

TTux70fzoLVzMSxlLaFu66M1Y0

Ռոբերտ Քոչարյանի դուստրը Գայանե Քոչարյանն է։

Նա ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 23-ին, Ստեփանակերտ քաղաքում: 2000 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի` Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:

Մանրամասներն՝ այստեղ: