Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվեց սերբերին, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, կայացած խաղում Հայաստանի թիմը պարտվեց 4:1 հաշվով: Սերբերի կազմում աչքի են ընկել Ուրոշ Ռաչիչը, Զեհրուդին Մեհմեդովիչը և Իգոր Զլատանովիչը: Հայաստանի հավաքականի կազմում գնդակը հեղինակեց Էրիկ Պետրոսյանը:
Թիմերը ևս մեկ հանդիպում կունենան արդեն մարտի 17-ին: