Փետրվարի 15-ից 16-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում անցկացրած հավաքից հետո Հայաստանի Մ19 հավաքականը մեկնել է Կիպրոս:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մեր պատանիներն արդեն ժամանել են Կիպրոս ու հասցրել են մեկ մարզում անցկացնել:
Կիպրոս Հայաստանի Մ19 հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի:
Փետրվարի 19-ին կմրցենք ռուսական «Ուրալ» թիմի խառը կազմի, իսկ փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի Մ19 հավաքականի հետ: