տուն Լուրեր Հայաստանի կողմից ընդունված քաղաքականությունն է` չկայացնել վերջնական որոշումներ. Ալեքսանդր Իսկանդարյան

Հայաստանի կողմից ընդունված քաղաքականությունն է` չկայացնել վերջնական որոշումներ. Ալեքսանդր Իսկանդարյան

129
0

Iskandaryan

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության հեռանկարների մասին, ասաց, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ հարաբերությունների մեջ են այս կամ այն երկրի հետ մեր դաշնակիցները՝ «Հայաստանի կողմից ընդունված քաղաքականությունն է` չկայացնել վերջնական որոշումներ: Դա վերաբերում է, օրինակ, հայ-վրացական հարաբերություններին: Նույն վիճակում են հայ-իրանական հարաբերությունները. ստիպված ենք հաշվի նստել ԱՄՆ դիրքորոշման հետ, բայց շարունակել համագործակցությունը Իրանի հետ»,- ասաց նա:

Իսկ, քանի որ առաջիկայում վատթարացում է կանխատեսվում նաև ռուս-արևմտյան հարաբերություններում, Իսկանդարյանը կարծում է, որ դրանից հետո Հայաստանն ընտրության ավելի քիչ հնարավորություններ կունենա:

«Եթե Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հարաբերությունները վատանան, Հայաստանն ավելի քիչ ընտրության հնարավորություն կունենա: Մենք ստիպված կլինենք կայացնել ինչ-որ որոշումներ, որոնք չէինք անի, եթե իրավիճակն այլ լիներ»: