Հունաստանում շարունակվում է շախմատի թիմային Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի կանանց հավաքականը 8-րդ տուրում մրցում էր Չեխիայի հետ:
Մեր ընտրանին կարողացավ հաղթանակ տոնել 2.5:1.5 հաշվով: Իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին սևերով հանդես եկող Էլինա Դանիելյանը և Լիլիթ Գալոյանը: Սպիտակներով խաղացող Մարիա Կուրսովան պարտութուն կրեց, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց:
Վորեկ — Դանիելյան՝ 0:1
Մկրտչյան — Օլսարովա՝ ½-½
Ռոդշտեյն — Գալոյան՝ 0:1
Կուրսովա — Նովոսադովա՝ 0:1
Հիշեցնենք, որ այս տուրից առաջ մեր հավաքականը 9 միավորով 9-րդ հորիզոնականում էր: