տուն Լուրեր Հայաստանի ջրմուղը ամբողջովին հանձնվեց ֆրանսիացիներին

Հայաստանի ջրմուղը ամբողջովին հանձնվեց ֆրանսիացիներին

97
0

IMG_1419-472x265

«Վեոլիա Ջուր» ընկերությունը դարձավ Հայաստանի Հանրապետության խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատորը առաջիկա 15 տարիների համար:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ստորագրվեց Հայաստանի խմելու ջրի համակարգի վարձակալության պայմանագիրը։ Փաստաթուղթը ստորագրեցին Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, «Վեոլիա» ընկերության Արևելյան Եվրոպայի գծով փոխնախագահ, Հայաստանի  ծրագրի պատասխանատու Մալիկա Գենդուրին և «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն՝ Կրիստիան Լըֆեն։

Ընկերությունն իր վարձակալական պարտավորությունների կատարմանը կանցնի 2017 թվականի հունվարի 1-ից:

Պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում խմելու ջրի համակարգերը մեկ վարձակալի հանձնելու համար մրցույթը հայտարարվել էր այս տարվա մարտին։

Ըստ նախարարության մամլո հաղորդագրության՝  մրցույթի հայտերի ընդունման համար սահմանված ժամկետում պատշաճ  մրցութային փաթեթներ էին ներկայացրել նախաորակավորման փուլ անցած չորս՝ «Էյ-ի-Ջի Սերվիս» ՍՊԸ, «Դեկոն Ինտերնացիոնալ», «ՎԵՈԼԻԱ Օ – ԿՈՄՊԱՆԻԱ ԺԵՆԵՐԱԼ ԴԵԶ Օ ԿԲԸ» ընկերությունները և «ՋիԷմբի Էյչ», «ԿՈՆՍՈՒԼԱԿՎԱ Համբուրգ Եղաթունգսգեզելշաֆթ ԷմբիԷյչ», «ԵՎՐԱՎԱՍԵՐ» կոնսորցիումը: