Հունիսի 1-ին ՖԻՖԱ-ն հրապարակվել է վարկանիշային նոր աղյուսակը:
Հայաստանի հավաքականը նահանջել է 1 տեղով և զբաղեցնում է 68-րդ հորիզոնականը: Արթուր Պետրոսյանի թիմն ունի 527 միավոր:
Աղյուսակը գլխավորում է Բրազիլիան, Արգենտինան երկրորդն է, աշխարհի չեմպիոն Գերմանիան՝ երրորդը:
1. Բրազիլիա — 1715 միավոր
2. Արգենտինա — 1626
3. Գերմանիա — 1511
4. Չիլի – 1422
5. Կոլումբիա — 1366
6. Ֆրանսիա – 1332
7. Բելգիա — 1292
8. Պորտուգալիա — 1267
9. Շվեյցարիա — 1263
10. Իսպանիա — 1198