Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանշային նոր աղյուսակը:
Հայաստանի ազգային հավաքականը նահաջել է միանգամից 23 հորիզոնականով` զբաղեցնելով 75-րդ հորիզոնականը: Այս արդյունքը պայմանավորված է նախորդ շաբաթներին մի շարք անհաջող արդյունքներով:
Եվրո 2016-ում Հայաստանի մրցակիցներից Պորտուգալիան առաջադիմել է 2 հորիզոնականով և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, Դանիան 32-րդն է (նահանջ 5 տեղով), Սերբիան 46-րդն է (նահանջ 12 հորիզոնականով), Ալբանիան 47-րդն է (նահանջ 3 տեղով):
Լավագույն տասնյակը շարունակում է գլխավորել Գերմանիան, նրան հաջորդում են Արգենտինան, Կոլումբիան, Բելգիան, Նիդերլանդները, Բրազիլիան, Ֆրանսիան, Ուրուգվայը, Պորտուգալիան, Իսպանիան: