տուն Լուրեր Հայաստանի հավաքականը նահանջել է 7 հորիզոնականով. ՖԻՖԱ

Հայաստանի հավաքականը նահանջել է 7 հորիզոնականով. ՖԻՖԱ

88
0

7522160

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը:

Հայաստանի հավաքականը նահանջել է 7 հորիզոնականով և զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը: Արթուր Պետրոսյանի թիմն ունի 392 միավոր:

Առաջին տեղում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը: Բրազիլիան երկրորդն է, Պորտուգալիան՝ երրորդը, Արգենտինան՝ չորրորդը, իսկ Բելգիան եզրափակում է հնգյակը: ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից Լեհաստանը 6-րդն է՝ առաջ լինելով Ֆրանսիայից, Իսպանիայից և Չիլիից: