Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: ՀՀ Անկախության օրվան է նվիրված նաև Google-ի այսօրվա դուդլը, որում պատկերված է եռագույնը Արարատի ֆոնին: Այն հասանելի է միայն հայաստանցի օգատերերին: Սեղմելով դուդլի վրա կարող եք տեսնել «Հայաստանի Հանրապետության անկախության օր» որոնման բոլոր արդյունքները։
ՀՀ Անկախության հռչակագիր, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքնեի համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվական դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը ։
1991 թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանում անցկացվեց հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով: ՀՀ բնակչության 94,99%-ն «այո» ասաց անկախությանը։
Ընտրություններից երկու օր անց ԿԸՀ-ն հրապարակեց քվեարկության արդյունքները: Պարզվեց, որ ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկությանը մասնակցել էր 2 մլն 56 հազար 792-ը:
Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն, իսկ անկախության հռչակագիրը ընթերցելու պատիվ ունեցավ Արամ Մանուկյանը: