Կառավարությունը հավանության տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
ՀՀ ֆինանսների նախարարությունը 2016 թվականից նախաձեռնել էր Սինգապուրի Հանրապետության հետ կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր կնքելուն ուղղված աշխատանքներին: Այդ կապակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել և շրջանառվել է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի նախագիծ, որը 2018 թվականի փետրվարին փոխանցվել է սինգապուրյան կողմին: