տուն Լուրեր Հայաստանի և Դանիայի միջև վիզային ռեժիմը կդյուրացվի

Հայաստանի և Դանիայի միջև վիզային ռեժիմը կդյուրացվի

106
0

Flag-Pins-Armenia-Denmark

Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամանակահատվածով որոշակի նպատակով Դանիայի Թագավորությունում և Շենգենյան գոտու այլ անդամ պետություններում գտնվելու համար: