տուն Լուրեր Հայաստանի և ԱՊՀ երկրների բանկոմատները ենթարկվել են հաքերային հարձակումների

Հայաստանի և ԱՊՀ երկրների բանկոմատները ենթարկվել են հաքերային հարձակումների

159
0

black-box-atm-attacks-emerging-threat-showcase_image-5-a-9056

Այս տարվա ընթացքում հաքերային հեռահար հարձակումների են ենթարկվել Եվրոպայի ավելի քան 10 երկրների բանկոմատներ, այդ թվում՝ Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Էստոնիայի, Վրաստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Մալայզիայի. այս մասին Reuters գործակալության հաղորդմամբ՝ հայտնել է ռուսական Group-IB կիբերանվտանգության ֆիրման:

Աղբյուրը նշում է, որ հատուկ ծրագրային ապահովման միջոցով հանցագործները «ստիպում» են բանկոմատներին գումար տրամադրել: Նշվում է նաև, որ նման հարձակումներ իրականացվել են նախկինում, սակայն դրանց մասշտաբը շատ ավելի փոքր է եղել: