Ռուսական Life.ru կայքը տեղեկություն է հրապարակել, որ Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը Մոսկվայում ընկերոջ հետ մասնակցել է ծեծկռտուքի:
Աղբյուրի համաձայն` հայ ըմբիշը զրուցել է ընկերոջ` Սամվել Ավետյանի հետ, իսկ հետո այն վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Ավետյանը վիրավորվել է: Այդ հարցով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից Կարեն Գիլոյանը և Արսեն Բադալյանը պարզաբանում են կատարել:
«Նշված դեպքերի հետ Միհրան Հարությունյանը որևէ առնչություն չունի: Իրականությունը հետևյալն է` Միհրանին ավտոմեքենան տեխսպասարկման համար կայանած է եղել այդտեղ, որտեղ սկսել է ծեծկռտուք: Այդ տեխսպասարկման կետը Միհրանի ընկերոջն է պատկանում և նրա ավտոմեքենան հենց այդտեղ է անցել տեխսպասարկումը:
Հարությունյանը տեղում չի եղել. ոստիկանները, ովքեր եկել են հետքերով պարզել են նաև, որ այդտեղ կայանված է նրա մեքենան: Միայն այսքանն է Միհրան Հարությունյանի առնչությունը դրա դեպքերին: Նա գտնվում է տանը, շարունակում է բուժել վնասվածք ձեռքը և մոտ ապագայում կմիանա հավաքականին»,- Գիլոյանի խոսքը մեջբերում է Armenpress.am-ը: