տուն Լուրեր Հայաստանի դիրքերը Փարիզում ամուր էին. Քաղաքագետ

Հայաստանի դիրքերը Փարիզում ամուր էին. Քաղաքագետ

164
0

Political scientist Hrant Melik-Shahnazaryan is guest in Henaran press club

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Լևոն  Մելիք-Շահնազարյանը խոսեց օրերս Փարիզում Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման մասին:

«Փարիզի այս հանդիպումը օգոստոսյան լարվածության հետևանքով սկսված բանակցության շարունակությունն է, որը սկսվել է Սոչիից: Ակնհայտ է, որ Ադրբեջանն այլևս պատերազմով չի կարող սպառնալ բանակցություններին:

Ադրբեջանը վերադարձավ այն մտքին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն այլընտրանք չունի, և բանակցային գործընթացը պետք է շարունակվի այս ֆորմատում: Ադրբեջանի դիրքերը բավականին թուլացած էին, և որևէ հայտարարության պատրաստ չէր գնալու: Հայաստանը ցույց տվեց, որ ինքը կարողանում է իր անվտանգությունը պահպանել»:

Խոսելով Եվրասիական Տնտեսական Միությանը ՀՀ անդամակցությունից, քաղաքագետն ասաց, որ այն կարող է դրականորեն անդրադառնալ Հայաստանի պաշտպանության վրա: