ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում կազմակերպված միջոցառմանը:
Իր ելույթում վարչապետը շնորհավորեց ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ։
«Մեր կամքը վճռական է, մենք ամուր կանգնած ենք մեր հայրենիքի, մեր հողի վրա, և որևէ թշնամի չի կարող սասանել մեր միասնությունը՝ ներքին թե արտաքին: ՀՀ բոլոր թշնամիներին սպասում է միանշանակ և անվերապահ պարտություն: Կեցցե՛ Հայստանի Հանրապետությունը, կեցցե՛ն ՀՀ զինված ուժերը, կեցցե՛ն ՀՀ ոստիկանության զորքերը, և կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»,- ասաց վարչապետը:
Like this:
Like Loading...