Միավորված ազգերի կազմակերպությունը նոր զեկույց է հրապարակել աճի միտումների և համաշխարհային բնակչության նվազման մասին:
Զեկույցում նշվում է, որ մինչև 2050թ. աշխարհի 55 երկրների, այդ թվում` նաև Հայաստանի բնակչությունը նվազագույնը կկրճատվի մինչև 1%: Այդ կանխատեսումը վերաբերում է աշխարհի 55 երկրի, ներառյալ Ռուսաստանին, Ուկրաինային, Բելառուսին, Լատվիային և Լիտվային:
Միևնույն ժամանակ, ըստ հրապարակված զեկույցի, աշխարհի բնակչությունն առաջիկա 30 տարվա ընթացքում կավելանա 2 միլիարդով: Այսինքն, եթե այսօր աշխարհի բնակչությունը հաշվվում է 7,7 միլիարդ, ապա 2050 թվականին այն կհասնի 9,7 միլիարդի, իսկ դարավերջին համաշխարհային բնակչության թիվը կարող է հասնել 11 միլիարդի:
Գիտնականների կանխատեսումների համաձայն` բնակչության աճի 50%-ը տեղակայված կլինի 9 երկրներում` Հնդկաստան, Նիգերիա, Պակիստան, Կոնգո, Եթովպիա, Տանզանիա, Ինդոնեզիա, Եգիպտոս և ԱՄՆ: