Հայաստանի բնակչության գերակշռող մեծամասնությունը` 93 տոկոսը, տեղյակ է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից: Մնացած 7 տոկոսը պատկերացում չունի, թե ինչ է կատարվում այդ երկրում: Այս մասին հայտնում է Գելափ Ինթերնեյշնլ կազկակերպության հայաստանյան ներկայացուցչությունը` հիմնվելով օգոստոսին անցկացված հարցումների արդյունքների վրա:
Մեր բնակչության 16 տոկոսի կարծիքով` այդ երկրում ընթացող իրադարձությունները արդյունք են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող թաքնված հակամարտության:
34 տոկոսը կարծում է, որ ընթանում է քաղաքացիական պատերազմ, իսկ 44 տոկոսի կարծիքով` ԱՄՆ‐ի և Ռուստաստանի ﬕջև ընթացող ազդեցության շրջանակների պայքար է: