ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սպասվում է հոկտեմբերի 10-ին, եթե մոտակա երեք օրվա ընթացքում ֆորսմաժորային իրավիճակ չլինի Մինսկի կամ Աստանայի կողմից:
Այսօր այս մասին լրագորղների հետ զրույցում ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Այդ փաստաթուղթը կստորագրվի, և դա Հայաստանի արտաքին քաղաքականության, և ներքին քաղաքականության , և տարածաշրջանային համատեքստով մեծ նշանակություն ունի: Շատերը մեր երկրում դա կապում են Արցախի հետ, ԼՂՀ-ի հետագա հնարավոր տնտեսական և քաղաքական իրավիճակի հետ: Անցած տարվա սեպտեմբերի 3-ից դա մեծամասամբ պայմանավորված է հենց արցախյան հարցով. Հայաստանը լուրջ դրության առջև էր կանգնած և ընտրությունը պայմանավորված չէր տնտեսական առումով: Անդամակցումը պայմանավորված էր աշխարհաքաղաքկան, ռազմավարական անվտանգության հանգամանքներով»,-ասաց Մինասյանը:
Նա նշում է, որ ԱՊՀ տարածքում Ադրբեջանը հանդիսանում է խոշորագույն ռուսական սպառազինությունների գնողը, և ոչ ոք չէր բացառում, եթե Հայաստանը ընդդիմանար Մոսկվայի ճնշումներին, այնպիսի բան տեղի չունեար Հայաստանի հետ, ինչպես օրինակ Արցախյան ճակատով ռազմական գործողությունների վերսկսման մասով:
«Անդամակցումը ԵՏՄ-ին ազդեցություն կունենա Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության վրա, որը կարևոր ֆակտորներից մեկն է արցախյան հրադադարի ռեժմի պահպանման գործում»,-հավելեց Մինասյանը: