տուն Լուրեր Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Կոլումբիային

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Կոլումբիային

99
0

unnamed-131

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Կոլումբիայի Մոկոա քաղաքում սողանքների հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ. այս մասին ԱԳՆ-­ն գրառում է կատարել թվիթերյան իր էջում:

«Մեր ցավակցությունն ենք հայտնում Կոլումբիային վերջին ավերիչ սողանքների հետևանքով ունեցած զոհերի առնչությամբ: Հուսով ենք, որ կորած մարդիկ շուտով կգտնվեն անվնաս վիճակում»,-­ ասվում է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ:

Հորդառատ անձրևների հետևանքով գրանցված սողանքները Մոկոայում դարձել են 254 մարդու մահվան պատճառ: Վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, կան անհետ կորածներ, շատերը ստիպված են եղել լքել իրենց տները: