Նոյեմբերի 10-14-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք սամբոյի աշխարհի 2016թ առաջնությունում Հայաստանը կներկայացնի 12 սամբիստ: Այդ մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մարզական սամբոյի տղամարդկանց մրցումներում հանդես կգան Տիգրան Կիրակոսյանը (52 կգ քաշային կարգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Հովհաննես Ալեքսանյանը (62 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ), Դավիթ Գրիգորյանը (82 կգ) եւ Էդիկ Պետրոսյանը (90 կգ):
Մարտական սամբոյում աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն Մխիթար Մխիթարյանը (57 կգ), Էռնեստ Հայրապետյանը (62 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ) եւ Մավրիկ Նասիբյանը (74 կգ): Կանանց առաջնությանը կմասնակցի երկու հոգի՝ Ասյա Լալազարյանը (48 կգ) եւ Սոսե Բալասանյանը (52 կգ):
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը կցուցադրի առաջնության եզրափակիչ մրցամարտերը: Բացման հանդիսավոր արարողությունը ուղիղ եթերում կլինի նոյեմբերի 11-ին, ժամը 19:15-ին: