տուն Լուրեր Հայաստանը զենք կգնի Ռուսաստանից թշնամու ռազմավարական զսպման համար

Հայաստանը զենք կգնի Ռուսաստանից թշնամու ռազմավարական զսպման համար

103
0

F45194C2-B12A-41E4-9BF6-83AACD94ED34_cx6_cy4_cw92_w1023_r1_s

100 միլիոն դոլարի ռուսական ռազմական վարկը Հայաստանը կծախսի զինված ուժերը նոր սարքավորումներով համալրելու նպատակով. այս մասին «Արմենիա» հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«Նոր վարկով մենք Ռուսաստանից ձեռք կբերենք ռազմավարական զսպման զենքեր», — հստակեցրել է Վիգեն Սարգսյանը:

Պաշտպանության նախարարը նշել է, որ վարկային պայմանները ռուսական ռազմարդյունաբերությունը Հայաստանի համար ավելի գրավիչ են դարձնում: Ընդ որում, դաշնակից Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով, ինչը թույլ է տալիս երկրի զինված ուժերը զինել երկարաժամկետ պլանավորման համապատասխան:

Հայաստանի կառավարությունն հոկտեմբերի 12-ին հաստատել էր Ռուսաստանից 100 միլիոն դոլար վարկ վերցնելու նախագիծը: Վարկը օգտագործվելու է Ռուսաստանից ժամանակակից սպառազինություն և զինտեխնիկա ձեռք բերելու նպատակով։ Ռուսական վարկի միջողներից Հայաստանը կարող է օգտվել 2018-2022 թվականներին: