Թեև ակնկալվում է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիր կստորագրվի, սակայն հոկտեմբերի 10-ին հաստատ անդամակցություն տեղի չի ունենա:
Այժմ էլ Ղրղզստանում ընթանում է «ճանապարհային քարտեզի» իրականացում, իսկ Հայաստանում դա արդեն իրականացվել է:
Ստացվում է, որ Հայաստանը չդարձավ Եվրասիական Տնտեսական Միության հիմնադիր անդամ` ընկնելով երկրորդ էշելոն՝ Ղրղզստանի ու այլ երկրների հետ:
Ղազախստանի նախագահի վերաբերմունքը արդեն իսկ հայտնի է Հայաստանի ու Հայաստանը ներկայացնող անձի հանդեպ, և ամենայն հավանականությամբ դա ևս ազդել է Հայաստանի անդամակցության վրա:
Սակայն որքան էլ որ զարմանալի է, Եվրոպական Միության կողմից օր օրի ավելի են մեծանում սեփական կողմը քաշելու ազդակները: Մասնավորապես, Եվրոպական մի շարք գերատեսչություններ փորձում են շարունակել նախորդ տարի սեպտեմբերից ընդհատված բազմաթիվ ծրագրեր:
Նման պարագայում ևս ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին այլընտրանքն իրականում այս երկու բևեռներից դուրս է: Ճկուն քաղաքականության ապահովումը միմիայն ինքնիշխան ու չինտեգրվող Հայաստանի հնարավորությունն է:
Արմեն Մկրտչյան