տուն Լուրեր Հայաստանը խնդիրներ կունենա

Հայաստանը խնդիրներ կունենա

100
0

Iran

«Այցը բավական կարևոր է Հայաստան-Իրան հարաբերությունների ավելի խորացման համար, նման հանդիպումների ժամանակ է, որ երկու կողմերը կարողանում են արդյունքներ գրանցել: Պատվիրակության կազմում ընդգրկվածներից կարելի է ենթադրել, որ շեշտադրումներն արվել են տնտեսական հարաբերությունների՝ հատկապես առևտրաշրջանառությունը մեծացնելու ուղղությամբ: Իրանի փոխնախարարը հայտարարեց՝ այսօրվա առևտրաշրջանառությունը Հայաստանբի եւ Իրանի միջև գոհացուցիչ չէ: Նշեցին, որ բավական ակտիվ աշխատում են էներգետիկ ոլորտում»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրի` Հայաստան կատարած այցին:

Իրանագետի կարծիքով այցի շրջանակներում քննարկվել  է նաև Իրանի Իսլամական Հանրապետության այցը ՀՀ, որը թերեւս, կլինի մյուս տարվա ընթացքում:

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջև տնտեսական հարաբերությունների հաստատման նպատակով միջնորդ լինելուն, Գոհար Իսկանդարյանը նշեց. «Իրանը բավական բարձր ամբիոններից հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը մտնելով ԵԱՏՄ՝ իրենց համար նոր շուկաններ է բացում, այսինքն ցանկանում են Հայաստանի միջոցով ինտեգրվել ԵԱՏՄ գործընթացներին, ինչն իրենց համար կարևոր է: ՀՀ վարչապետն էլ հաստատել է, որ կարող են կապող օղակ լինել»:

Ցամաքային ճանապարհով, սակայն, ըստ իրանագետի, բեռների տեղափոխման ժամանակ խնդիրներ  կլինեն, եթե Վրաստանին հնարավոր չլինի ներգրավել այս խնդիրների մեջ:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: