տուն Լուրեր Հայաստանը շահ կունենա՞ Մետաքսի ճանապարհից

Հայաստանը շահ կունենա՞ Մետաքսի ճանապարհից

155
0

օօօ

ԵՏՄ-ն և Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտին համադրելիության, այս երկու հսկայական նախագծերի  ՀՀ տնտեսության վրա անդրադարձի մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Չինաստանը, ունենալով մեծ տնտեսական աճ, ցանկանում է ինքնուրույն, առանց ԵՏՄ-ի միջամտության բացել Մետաքսի ճանապարհը, նշեց Աշոտ Եղիազարյանը: Ռուսաստանը վախենում է կորցնել իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, և դա Չինաստանի հետ կնքվելիք համաձայնագրի հիմնական պատճառներից մեկն է:

Ռուսաստանը ԵԱՏՄ-ի անունից ցանկանում է համաձայնության գալ Չինաստանի հետ՝ ազատ առևտրական կապեր հաստատելու և Մետաքսի ճանապարհը բացելու մեջ իր լուման ունենալու, վերլուծեց տնտեսագետը, սակայն, սա միանշանակ ձեռնտու չէ Չինաստանի համար:

«Չինաստանի արժույթը բարձրանում է, և սա ևս մտահոգություն է առաջացրել Ռուսաստանի մոտ: Ռուսաստանը ռեալ տեսնում է իր ազդեցության նվազումը Կենտրոնակա Ասիայում»:

Հայաստանն ավելի մեծ շահ կունենա Մետաքսի ճանապարհից, եթե ԵՏՄ-ն իր մասնակցությունը չունենա այս հարցում, հավելեց Աշոտ Եղիազարյանը: