տուն Լուրեր Հայաստանը Ռուսաստանից 100 մլն դոլար վարկ կվերցնի

Հայաստանը Ռուսաստանից 100 մլն դոլար վարկ կվերցնի

100
0

22341

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Նախատեսվում է 2017 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված համապատասխան համաձայնագրի հիման վրա Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ՀՀ կառավարությանը տրամադրել 100 միլիոն ԱՄՆ դոլար պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման նպատակով»,- նշեց նա:

Ըստ Զաքարյանի՝ օրենքի նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ բոլոր մարմինների հետ, ու առաջարկություններ չեն ներկայացվել: «Ունենք մեկ տեխնիկական խնդիր Կենտրոնական բանկի հետ ճշտելու, դա արագ կանենք»,- ասաց պաշտպանության փոխնախարարը: Արտակ Զաքարյանը ՀՀ վարչապետին խնդրեց օրենքի նախագիծը համարել անհետաձգելի:

 Փայլակ Ֆահրադյան