Հայաստանը բարեկամ երկիր է համարում Ռուսաստանի բնակիչների 12%-ը: Այդ մասին են վկայում «Լևադա կենտրոնի» անցկացրած նոր հարցման արդյունքները:
2016-ին Հայաստանը համարվում էր բարեկամ երկիր 13%-ի կողմից:
Ըստ հարցման արդյունքների՝ Ռուսաստանին բարեկամ երկրների ցուցակը գլխավորում են Բելառուսը (46%), Չինաստանը (39%) և Ղազախստանը (34%): Բարեկամ երկրների շարքում են նաև Սիրիան (15%), Հնդկաստանը (14%), Կուբան (11%), Ուզբեկստանը, Տաջիկստանը և Ադրբեջանը (9%):
Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների ցուցակը գլխավորում են ԱՄՆ-ն և Ուկրաինան:
Հարցմանը մասնակցել է 18-ից բարձր 1600 մարդ: