Հայաստանը զբոսաշրջության մրցունակությաբ զբաղեցրել է 89-րդ տեղը 141 երկրների շարքում՝ նահանջելով 10 կետով: Ամառային տուրիստական սեզոնի բացում. «Որտե՞ղ են նախընտրում հանգստանալ հայ զբոսաշրջիկները» թեմայի վերաբերյալ այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ամառը բացվում է զբոսաշրջության սեզոնը Հայաստանում, հայտնեց Ահարոն Ադիբեկյանը: «Հայաստան զբոսաշրջության սեզոնին գալիս են հիմնականում այն հայերը, որոնք գնացել են խոպան աշխատելու և վերադառնում են իրենց ընտանիքների մոտ: Ներգնա զբոսաշրջության դեպքում մենք այս տարի ունեցանք պրոգրես»:
Հայաստանը պետք է ունենա նորություններ, որ տուրիստներին ներկայացնի և հետաքրքրություն առաջացնի, հայտնեց սոցիոլոգը: Հետաքրքրություն առաջացնել պետք է ոչ միայն վանքերով, այլև հարմարավետ հյուրանոցներով, ռեստորանների ուտեստների տեսականիով, ու երկրում հանգիստը մատչելի լինելու հանգամաքով:
Հայաստանյան հյուրանոցները փոխզիջումների չեն գնում տուրիստների հետ, և սա ևս տուրիզմի զարգացման համար խթան չի հանդիսանում, հայտնեց Ահարոն Ադիբեկյանը: