Հայաստանը, լինելով աշխարհի մի մասը, պետք է նախևառաջ գիտակցի, թե ինչ է կատարվում աշխարհում: «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Եթե ուզում ենք՝ մեր երկիրն առաջ գնա և 20-30 տարի հետո շատ ավելի լավը լինի, ապա պետք է գիտակցենք, թե աշխարհը որտեղ է լինելու 20-30 տարի հետո։ Գիտակցելու, հասկանալու համար նման համաժողովները շատ էական են»,- ասաց ՀՀ նախագահը։
Արմեն Սարգսյանի համոզմամբ՝ շատ էական է, որ աշխարհը ճանաչի Հայաստանը։