տուն Լուրեր Հայաստանը նոր վարկ կստանա. Նախարար

Հայաստանը նոր վարկ կստանա. Նախարար

92
0

artemok

ՀՀ Սոցիալական Ապահովության նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման հիմնադրամի միջև կնքված համաձայնագիրը:

«Ձեր քննարկմանն եմ ներկայացնում  ՀՀ և Միջազգային Զարգացման Հիմնադրամի միջև կնքված համաձայնագիրը: Համաձայնագրի նպատակն է 13.000.000 ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը: Ծրագրի առաջ խնդիր է դրված սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների շարունակությունը, կարողությունների զարգացումը: Ծրագրով նախատեսվում է կառավարության կողմից համաֆինանսավորում: Վարկը 25 տարով է, որից 5 տարին՝ արտոնյալ պայմաններով: Անդրադառնալով ծրագրի բուն բաղադրիչին, պիտի նշեմ, որ իսկապես շատ կարևոր է բարեփոխումների շարունակականության ապահովումը: Գիտեք, որ նախորդ շրջանում մենք ձևավորել էինք այդպիսի սկզբունքներ, օրինակ մեկ պատուհանի սկզբունքը, և այսուհետև, մենք Հանրապետությունում կձևավորենք 56 կենտրոններ, որտեղ մարդիկ կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, կստանան համապատասխան սպասարկում: Բացի ֆիզիկական ինտեգրումից կկազմակերպվի տեղեկատվական ինտեգրում»,- եզրափակեց նախարարը: