25-ամյա դիվանագիտական հարաբերությունների շնորհիվ մենք գտնվում ենք փոխգործակցության բարձր մակարդակի վրա: Այս մասին Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Ռուսաստանը գոհ է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դինամիկայից: Հայաստանը միշտ եղել է մեր ռազմավարական և շատ հուսալի գործընկերը»,- ասել է Մատվիենկոն:
Պաշտոնյան նաև նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են եվրասիական ինտեգրման շնորհիվ: