տուն Քաղաքական Միջազգային Հայաստանը մեկ տարվա ընթացքում չի բարգավաճել. Բարեկեցության վարկանշային աղյուսակ

Հայաստանը մեկ տարվա ընթացքում չի բարգավաճել. Բարեկեցության վարկանշային աղյուսակ

111
0

460273-Legatum-1351958752-151-640x480

Հայաստանը զբաղեցրել է 95-րդ հորիզոնականը Legatum Institute-ի կողմից պատրաստված 2014 թվականի Բարեկեցության ինդեքսում:

Հայաստանը նախորդ տարի նույնպես նույն հորիզոնականում էր: Ինդեքսի ձևավորման բաղադրիչներից Հայաստանը նահանջ է արձանագրել տնտեսական զարգացման ցուցանիշով 116-ից իջնելով 129-րդ հորիզոնական, ինչպես նաև անձնական ազատությունների ցուցանիշով` 117-ից հասնելով 123-րդ հորիզոնական:

Առաջին տասնյակում են Նորվեգիան, որին հետևում է Շվեյցարիան, ինչպես նաև Նոր Զելանդիան, որը բարելավել է իր դիրքը 3 հորիզոնականով: Լավագույն տասնյակում են Դանիան, Կանադան, Շվեդիան, Ավստրալիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, ԱՄՆ-ն:

Վարկանշային աղյուսակում հաշվի են առնվել 142 երկրների ցուցանիշներ:

Տարածաշրջանում Ադրբեջանը 79-րդն է, Վրաստանը` 80-րդը, Իրանը` 107-րդը, Թուրքիան` 86-րդը: Մաքսային միությունում Բելառուսը 53-րդն է, Ղազախստանը` 55-րդը, Ռուսաստանը` 68-րդը: