տուն Լուրեր Հայաստանը կշարունակի պարտք վերցնել

Հայաստանը կշարունակի պարտք վերցնել

115
0

partqq

«Ինչքա՞ն շատ և մինչև ե՞րբ հնարավոր է պարտք վերցնել»,- ԱԺ-ում  2016 թվականի պետական բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին նման հարց ուղղեց  ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Արամյանը նախ պարզաբանեց՝ ներկայացված ցուցանիշները բոլորն էլ հարաբերական են, այսինքն, երբ խոսվում է պետական պարտքի մասին, պիտի համեմատական դրվի ՀՆԱ-ի հետ: «Անվանական առումով պարտքի մեծացումը խնդիր չէ, եթե քո եկամուտները չեն հերիքում, որ ծախսերդ կատարես, պիտի պարտք վերցնես»,- ասաց նախարարը, հավելելով, որ բավական շատ են պարտք ունեցող միջազգային ընկերությունները:

«Մենք շարունակելու ենք պարտք վերցնել»,- հայտարարեց նա, ապա բացատրեց, որ  խնդիրն է կամաց-կամաց կարգավորել այդ անվանական ցուցանիշը: «56.7 տոկոսը պետք է կայունանա կամ նվազի, բայց, այո, պետք է որոշակի պարտք վերցնենք, որ տնտեսական աճ լինի, այսինքն՝ եթե ես կարողանում են այնպես աշխատել, որ ինձ մոտ տնտեսական աճն ավելի լինի, քան պարտքը, պիտի պարտք վերցնեմ: Պարտք ՀՆԱ ցուցանիշը պետք է կայունանա շնորհիվ ՀՆԱ-ի աճի: Հունաստանի ձախողոմը չպիտի կրկնենք: Հունաստանը գնաց պարտքերի միանգամից կրճատման, աշխատողների զգալի մասն աշխատում էր պետական հատվածում, առանց ռեֆորմ անելու գնաց պարտքի կտրուկ կրճատման, ու սա ավելի խորացրեց իրավիճակը: Ճիշտ քաղաքականությունը պարտք վերցնելն է, շեշտադրումը կապիտալ ծախսերի վրա պետք է լինի, ընթացիկ ծախսերն էլ պիտի վերաիմաստավորել»,-եզրափակեց Վարդան Արամյանը: