տուն Լուրեր Հայաստանը կորցնելը մղձավանջ է Ռուսաստանի համար. Սոլովյով (տեսանյութ)

Հայաստանը կորցնելը մղձավանջ է Ռուսաստանի համար. Սոլովյով (տեսանյութ)

101
0

Հայտնի ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Полный контакт հաղորդման ժամանակ քննարկել է Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության վերաբերյալ թեման:

«Հայաստանի կորուստը մղձավանջում կարելի է պատկերացնել: Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից հետո մենք շատ բարդ հարաբերություններ ունենք, քանի որ հայերը մեզ շատ հստակ պահանջներ են ներկայացրել. նախ՝ զենքի մատակարարումը Ադրբեջան, երկրորդ՝ Ադրբեջանը գնդակոծել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Հայաստանի տարածքները: Եթե մենք նրանց դաշնակիցներն ենք, ինչո՞ւ  նրանց պաշտպան չենք կանգնում»,- ասել է ռուս հաղորդավարը:

Սոլովյովը Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները քննարկել է պատմաբան և լրագրող Արմեն Գասպարյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում: