Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների բոլոր առաջնորդները հաստատել են նոյեմբերի 30-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք գագաթնաժողովին իրենց մասնակցությունը. այս մասին Ria.ru-ին հայտնել է ԱՄՆ-ում Բելառուսի ժամանակավոր հավատարմատար Պավել Շիդլովսկին:
Ըստ պաշտոնյայի՝ գագաթնաժողովը նախատեսված է նոյեմբերի 30-ին:
«Բոլոր ղեկավարները հաստատել են իրենց մասնակցությունը»,- ասել է Շիդլովսկին:
Բելառուսը ներկայումս ՀԱՊԿ նախագահող երկիրն է: