Նոյեմբերի 13-ից 25-ն Իտալիայի Տարվիզիո քաղաքում կանցկացվի շախմատի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունը ( շվեյցարական մրցակարգ, 11 տուր): Այս մասին հայտնել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանը կներկայացնեն միջազգային գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը և կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը: