տուն Լուրեր Հայաստանը կարևոր գործընկեր է. Օբամայի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ

Հայաստանը կարևոր գործընկեր է. Օբամայի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ

93
0

օբամա

Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

«Հարգելի պարոն նախագահ,

Ամերիկյան ժողովրդի անունից իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առթիվ:

Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ եղած կապերն ամուր են եւ երկարատեւ: Հայ ժողովրդի տոկունության, հյուրասիրության եւ ստեղծարարության շնորհիվ դուք արժանացել եք աշխարհում շատերի հիացմունքին, որոնց թվում է նաեւ Միացյալ Նահանգները:

Հայաստանը կարեւոր գործընկեր է, որի հետ մենք կիսում ենք դինամիկ եւ ընդլայնվող օրակարգ: Մենք երախտապարտ ենք խաղաղապահ գործողություններին, այդ թվում՝ Լիբանանում եւ Կոսովոյում, Հայաստանի աջակցության համար: Մենք նաեւ ողջունում ենք այս տարի ԱՄՆ-Հայաստան առեւտրի եւ ներդրումների հարցերով խորհրդի ստեղծումը, որն էլ ավելի կամրապնդի մեր երկրների միջեւ եղած տնտեսական կապերը:

Մինչ դուք նշում եք անկախության 24-րդ տարեդարձը, ես Ձեզ եւ Հայաստանի ժողովրդին այս անկախության օրը մաղթում եմ ամենայն բարիք եւ հաջող գալիք տարի»,-ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում: